Ուսումնական բաժին

Rectangle 4 copy 3

ArtSTEM վարժարանը մշակել է ակադեմիական ուսումնական ծրագիր, որը թույլ կտա աշակերտներին հասնել գերազանց առաջադիմության: Մեր ուսումնական գործընթացը, ինչպես տարրական, այնպես էլ միջնակարգ և ավագ դպրոցում, ստեղծում է ամուր հիմք աշակերտների ապագա մրցակցային կյանքի բոլոր ասպեկտների՝ բարձրագույն կրթության, կարիերայի և, առհասարակ, ինքնահաստատման համար:

year-1-curriculum-overview

Ուսումնական ծրագրի ակնարկ

Rectangle 4 copy 3


21-րդ դարի երեխային մենք չենք կարող հրամցնել 20-րդ դարի կրթություն, քանի որ նորօրյա սերունդը նորագույն տեխնոլոգիաների ժամանակակիցն է, ուստի դասավանդման գործընթացը և նյութը պետք է լինեն չափազանց հետաքրքիր և բավարարեն նոր սերնդի պահանջներին։ Ուսումնական ծրագիրը փոխադարձ կապ է ստեղծում Արվեստի, STEM-ի և նախաձեռնության միջև, նպատակ ունենալով նպաստելու Հայաստանի առաջադեմ քաղաքացու կայացմանը, ինչպես նաև երկրի տնտեսության և կայունության զարգացմանը:

Նախակրթարան

Rectangle 4 copy 3

«Արեգ»-ը նախակրթարան և մանկական զարգացման կենտրոն է, որտեղ երեխաներին ներկայացվում է իրենց երևակայությունն ու հետաքրքրասիրությունը զարգացնող ArtSTEM-ը: Հատուկ մշակված գործնական նախագծերը և միջոցառումները հնարավորություն կտան փոքրիկ հետազոտողներին բացահայտելու և ճանաչելու կյանքի, արվեստի և գիտության հրաշալիքներն ապահով և հավասարակշռված միջավայրում:

prek4sa_courtesy-cosa
high-school-teacher-outdoors

Անձնական զարգացում

Rectangle 4 copy 3

 

Անձնական զարգացումը մեծագույն պարտականություն և կարևորագույն տարր է ArtSTEM վարժարանի բոլոր մակարդակների համար: ArtSTEM-ի շրջանավարտները և այժմյա աշակերտները բարձր մակարդակով կտիրապետեն ողջամիտ դատողության, խոնարհության, անկեղծության, կարգապահության, քրտնաջան աշխատանքի համար՝ հպարտության, պատասխանատվության, հարգանքի,ստեղծարարության,սիրո դեպի ուսումը, հայրենիքի հանդեպ հավատարմության, էթիկայի, իմաստության,նախաձեռնության, ինքնամոտիվացիայի:

 

844926

Հմտությունների զարգացում

Rectangle 4 copy 3

 

ArtSTEM վարժարանում մեծ ուշադրություն է դարձվում հմտությունների զարգացմանը, ինչի նպատակն է շրջանավարտների ունակությունների և աշխատանքային շուկայի միջև գոյություն ունեցող բացի վերացումը: Որպեսզի գիտակ և արդյունավետ շրջանավարտը դառնա պատրաստված և պիտանի աշխատաքի համար, մենք կզարգացնենք անհրաժեշտ հմտություններ, հաշվի առնելով հայաստանյան և համաշխարհային գործատուների ներկա և ապագա աշխատանքային պահանջները:
Այդ նպատակով, մենք կզարգացնենք աշակերտի հետևյալ հմտությունները. հանրային խոսք, քննադատական մտածողություն, խնդիրների լուծում, ուշադրություն մանրամասների նկատմամբ, մարդկանց կառավարում, նախագծերի կառավարում, թիմային և անկախ աշխատանք, ռիսկերի կառավարում, նախաձեռնություն, խաղաղ բանակցություն։

 

07

Արտադպրոցական գործունեություն

Rectangle 4 copy 3

 

Դպրոցական կյանքը դասերի հետ չի ավարտվում։ Դպրոցում գործում են.

• Հայրենագիտության և արշավների ակումբ
• Ֆոտոլրագրության ակումբ
• Կամավորականների (վալանտյորական) ակումբ
• Սպորտային (լող, արևելյան մարտարվեստներ, շախմատ, ֆուտբոլ) ակումբ
• Պատանի հետազոտողների խմբակ
• Երաժիշտների ակումբ (կլասիկ, ջազ, ռոք խմբեր)
• Թատերագետների ակումբ
Աշակերտներն ըստ նախասիրությունների կարող են անդամագրվել վերոնշյալ ակումբներում և իրենց օրը դարձնել ավելի հագեցած և հետաքրքիր, ինչի շնորհիվ նրանք կդառնան բազմակողմանի զարգացած։

StandardizedTest

Նախապատրաստում ստանդարտացված թեստերի հանձնմանը

Rectangle 4 copy 3

 

Ստանդարտացված թեստերի գերազանց միավորներով աշակերտների հանձնումը ArtSTEM վարժարանի նախապատվություններից մեկն է:   Այս նպատակով, սկսած տարրական դպրոցից, աշակերտներտների ուսման ընթացքում, բացի հայկական ազգային ուսումնական ծրագրից և թեստային ձևաչափերից, կիրառվում են նաև ստանդարտացված թեստային մեթոդներ: TOEFL, IELTS, GRE, GMAT, SAT և LSAT ստարդարտացված թեստերի գերազանց հանձնում ապահովելու նպատակով աշակերտները կուսուցանեն ընթերցանության ըմբռնում, գրավոր խոսք, լսողական ընկալում և մաթեմատիկա, որը կնպաստեն նրանց հայաստանյան և միջազգային ԲՈւՀ-եր ընդունվելուն։